ԷՋՄԻԱԾԻՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ՇՆԵՐԻ ՍՏԵՐՋԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այլ
18.01.2019

Թափառող շների հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր հերթական հանդիպումն ունեցավ թափառող շների հիմնախնդիրներով և հոգածությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին կենդանիների հաշվառման, քարտեզագրման, վիճակագրության և ուսումնասիրության, մասնագիտական ռեսուրսների հետ կապված մի շարք հարցեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի արդյունավետ լուծման:
Էջմիածինը որդեգրել է փողոցային շների ստերջացման քաղաքականությունը և առաջիկա շաբաթվանից սկսած նախատեսվում է սկսել համապատասխան պայմանագրերի կնքման գործընթաց:

Տեսանյութ

Նորություններ