ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ Է

Բարեկարգում
22.01.2019

Էջմիածին համայքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած նիստով Էջմիածնի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, 217 քմ տարածք զբաղեցնող, որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ չունեցող և որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն գրանցված ավտոլվացման կետի զբաղեցրած տարածքը ճանաչվել է համայնքի սեփականություն: Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից և, ելնելով այն հանգամանքից, որ նշված ավտոլվացման կետը համարվում է ինքնակամ կառույց՝ կառուցված քաղաքաշինական բազմաթիվ նորմերի էական խախտմամբ, համայքային իշխանության կողմից ինքնակամ կառույցն իրականացրած անձին առաջարկվել էր ողջամիտ ժամկետում վերականգնել համայնքին հասցված վնասները: Մասնավորապես՝ պահպանված չէին փողոցների խաչմերուկներում անհրաժեշտ տեսանելիության եռանկյունիները, հակահրդեհային պահանջները, բացի այս քաղաքի գլխավոր հատակագծով տվյալ տարածքը նախատեսված չէ նման շինության կառուցապատման համար, ինչի կապակցությամբ, ապօրինի հողազավթումների և ապօրինի շինարարության դեմ պայքարի շրջանակներում, ինքնակամ կառույց իրականացրած անձի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ ավտոլվացման կետը ապամոնտաժելու վերաբերյալ: Ապամոնտաժման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Էջմիածնի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից. Էջմիածնում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն:

Տեսանյութ

Նորություններ