ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Տոներ և հիշատակի օրեր
28.01.2019

Այսօր Հայոց փառապանծ բանակը 27 տարեկան է: Այն ստեղծվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի բովում, սակայն վստահ քայլերով կայացել և զարգացում է ապրել՝ վերածվելով հայկական պետությունն ու հայոց պետականությունն իր վրա պահող ամուր սյուներից մեկի: Թերևս չկա գեթ մեկ ընտանիք, որը չունի կամ չի ունեցել սահմանին կանգնած զինվոր, ուստի այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, զինվորին սպասող ծնողինը, յուրաքանչյուր հայինը: Իրապես անգին է այն խաղաղությունը, որը զօր ու գիշեր արթուն հսկում է սահմանին կանգնած զինվորը, ուստի միասնաբար աղոթենք, որպեսզի մեր երկրում խաղաղ բացվեն արշալույսները, և բոլոր զինվորներն անվնաս վերադառնան տուն:
Փա´ռք ու խոնարհում մեր երկրի անկախության ու բանակի կայացման ճանապարհին նահատակված բոլոր հերոսների հիշատակին: Զինվորի գործն արդար է, պարտքը` Սրբազան:
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ և Հա՛յ զինվոր:

Հարգանքներով`
Էջմիածնի քաղաքապետ`Դիանա Գասպարյան

Նորություններ