ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ 700 ՀԱԶԱՐԱԿԱՆ ՀՀ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՆ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Սոցիալական
21.06.2020

Համավարակի այս դժվարին օրերին բուժաշխատողները շարունակում են անձնվիրաբար աշխատել եւ փրկել կյանքեր` վտանգելով սեփական կյանքը:
Բուժաշխատողի օրվան ընդառաջ Էջմիածնի համայնքապետարանը` ի նշան երախտագիտության եւ ի զորակցություն Էջմիածնի բուժաշխատողներին, 700 հազարական ՀՀ դրամ գումար է հատկացրել «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ին եւ «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանի այս առաջարկը համայնքի ավագանին ընդունել է վերջին` հունիսի 17-ին կայացած նիստում:
«Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ն` տնօրենի հայեցողությամբ, հատկացված գումարով պարգեւատրել է 11 բուժաշխատողի, իսկ Էջմիածին բժշկական կենտրոնը գերադասել է հատկացված գումարով ձեռք բերել բժշկական ախտահանիչ սարք:

Լուսանկարներ

Նորություններ