Արդեն 27 տարի Հայոց բանակը, հայկական պետության ուժն ու հպարտությունը ամուր կանգնած պաշտպանում և պահում է մեր հայրենիքը, ապահովում մեր երկրի սահմանների անվտանգությունը: Յուրաքանչյուրս հպարտության անսահման զգացումով ենք նշում Հայոց բանակի տոնը, hզոր բանակի, որը բարդագույն պայմաններում կատարում է իր առջև դրված խնդիրները:
Բանկի կազմավորման 27-ամյակի առթիվ Էջմիածնի քաղաքապետարանը և Կոմիտասի անվան մշակույթի պալատը անակնկալ էին պատրաստել Էջմիածնում ծառայող զինվորների համար. տոնական համերգ` քաղաքում գործող մշակութային օջախների սաների մասնակցությամբ: Զինվորներին շնորհավորելու էին եկել նաև հայկական էստրադայի երգիչներ:
Հայ ժողովրդին ու զինվորներին շնորհավորեց քաղաքապետ Դիանա Գասպարյանը` մաղթելով խաղաղ երկինք և բարի վերադարձ:
Բանակի օրը պանծալի, ուրախ, հպարտության օր է։ Հայրենասիրական ուրախ երգերի ներքո զինվորների երգեցին ու պարեցին, ստացան հանդիսատեսի ջերմությունն ու բարեմաղթանքները: