ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԻՎ 13 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ. ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ ԵՎՍ 3 ԽՄԲԱՍԵՆՅԱԿ

Կրթություն
30.01.2019

Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգվում է չշահագործվող 2-րդ մասնաշենքի 3 խմբասենյակ: Ըստ նախատեսվածի, շնորհիվ նոր բացվող խմբասենյակների, արդեն աշնանը հնարավոր կլինի մանկապարտեզ ընդունել կրտսեր և միջին խմբերի ավելի մեծ թվով փոքրիկների:
Նոր խմբասենյակները կլինեն ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով, ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան, երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող առարկայական միջավայրով, խաղային կենտրոններով և խաղամիջոցներով:
Մանկապարտեզների աշխատանքների բարելավումն ու փոքրիկների համար զարգացնող միջավայրի ստեղծումը Էջմիածնի քաղաքապետարանի առաջնային նպատակներից է. փուլային տարբերակով բացվելու են նոր խմբասենյակներ և ժամանակի ընթացքում վերագործարկվելու են մանկապարտեզների չշահագործվող մասնաշենքերը:

Տեսանյութ

Նորություններ