ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ

Այլ
01.02.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը աշխատանքային շրջայց է կատարել Էջմիածնի Տերյան փողոցում կառուցվող սպորտային համալիրում: Քաղաքապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին, լսել մասնագետների և մարզիչների դիտարկումները, քննարկել առկա խնդիրները և հետագա անելիքները, տվել հանձնարարականներ:
Մարզադպրոցը կառուցվել է երկու մասնաշենքով` փակ լողավազանով ու ունիվերսալ մարզադահլիճով։ Մարզակրթական համալիրը լինելու է առողջ ապրելակերպին միտված սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած, բազմաֆունկցիոնալ սպորտային դահլիճով, օլիմպիական ստանդարտներին համապատասխան լողավազանով, բարձր որակական հատկանիշներով սպորտային համալիր:

Տեսանյութ

Նորություններ