ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ` ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ
11.02.2019

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ Էջմիածնի քաղաքապետարանը փետրվարը հայտարարել է թումանյանական ամիս և նախաձեռնել մի շարք մշակութային ծրագրեր և միջոցառումներ:
Թումանյանական օրերի բացումը տրվեց Էջմիածնի քաղաքապետարանի և «Մուլտարտ+» անիմացիոն ստուդիայի հետաքրքիր նախաձեռնությամբ. քաղաքապետարանի դահլիճում մեծ էկրանին 2 սեանսով ցուցադրվեց «Անբան Հուռին» անիմացիոն-մյուզիքլը՝ նկարահանված Հ. Թումանյանի համանուն հեքիաթի մոտիվներով: Կինոդիտման սկզբում մյուզիքլի բեմադրող նկարիչ Գայանե Բաբայանը ներկայացրեց մուլտֆիմի ստեղծման պատմությունը` հետաքրքիր տեղեկություններ հաղորդելով ներկաներին:
Մուլտդիտմանը հաջորդեց ինտերակտիվ մասը` բացահայտելով երեխաների գիտելիքները Թումանյանի մասին. Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ հարցրերին ճիշտ պատասխանողները քաղաքապետարանի կողմից գրքեր նվեր ստացան:
Թումանյանական օրերի շրջանակում Էջմիածնում նախատեսված են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք կկրեն նաև ուսուցողական բնույթ:

Տեսանյութ

Նորություններ