ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՆԵՐԻ ՍՏԵՐՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Այլ
15.02.2019

Էջմիածնի քաղաքապետարանը թափառող շների վերաբերյալ միայն վերջին 4 ամսում ստացել է ավելի քան 400 ահազանգ, ընդհուպ մինչև շան հարձակման դեպքերի վերաբերյալ: Ելնելով խնդրի հրատապությունից, որպես լուծում ընտրվեց թափառող շների խնդրի վերացման քաղաքակիթ եղանակ՝ ստերջացում: Ոլորտի մասնագետների պնդմամբ, ստերջացված շների մոտ ակնհայտ նվազում է ագրեսիվության մակարդակը, շները դառնում են առավել հանգիստ:
Ծրագիրն Էջմիածնում մեկնարկել է փետրվարի 11-ից:
Այսուհետ էջմիածնում կշրջեն ականջին դակիչներ փակցրած շներ, ինչը կնշանակի որ նրանք ստերջացված են, պատվաստված, ճիճվաթափված, ունեն խնամող և վտանգ չեն ներկայացնում: Ստերջացված առաջին 6 շները, վիրահատությունից օրեր անց բաց են թողնվել նույն վայրերում:
Գործընթացը ներառում է նաև Էջմիածնում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում:

Տեսանյութ

Նորություններ