ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սոցիալական
22.02.2019

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Էջմիածնի համայնքապետարանի հետ համագործակցությամբ Էջմիածնում անցկացնում է անգլերենի անվճար դասընթացներ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 12-ից 16 տարեկան երեխաների համար: Պարապմունքներն անցկացվում են Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում։ Ուսուցողական-բարեգործական ծրագրին Էջմիածնից մասնակցում է 12 երեխա։ Թեսթի օգնությամբ որոշվել է մասնակիցների անգլերեն լեզվի իմացության մակարդակը, հստակեցվել պարապմունքների ուսուցման պլանը:
Ուսուցմանը ծրագիրը կտևի 6 ամիս, շաբաթական 2 օրով։ Ծրագրում նախատեսված են նաև այցեր մի շարք կրթական ուսուցողական հաստատություններ, որոնք միտված կլինեն երեխաների մասնագիտական կողմնորոշվածությանը նպաստելուն:

Տեսանյութ

Նորություններ