ԼԵՎՈՆ ԲԱՐԴԵՂՅԱՆԸ` ՀՀ ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ

Սպորտ
27.02.2019

Էջմիածնի Թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի սան 7-ամյա Լևոն Բարդեղյանը ՀՀ Դյուցազնագրքի նոր ռեկորդ է սահմանել՝ 2 ժամ 24 րոպե 43 վայրկյանում 4050 անգամ կատարելով մեջքին պառկած դրությունից արդակորում առաջ ձեռքերը վեր (պրես) վարժությունը: Գրանցված ցուցանիշը 29-ով գերազանցում է այս վարժության կատարման նախորդ ռեկորդը:
Յոթամյա Լևոնը սպորտով սկսել է զբաղվել երեք տարեկանից: Սպորտի հանդեպ մեծ սերը, աշխատասիրությունն ու ամենօրյա պարապմունքները նրան դարձրեցին «Դյուցազնագիրք» -ի ռեկորդակիր:
Էջմիածնի Թիվ 1 մարզադպրոցի մարզիչներն ու սաները մեծ ոգևորությամբ արձանագրեցին Լևոնի հաղթանակը: Ռեկորդի սահմանման ընթացքին հետևեց և ականատես եղավ «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

Տեսանյութ

Նորություններ