ԵՐԵՎԱՆԻ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ
01.03.2019

«Թումանյան 150» հոբելյանական միջոցառումների շրջանակում Էջմիածնում շարունակվում են թեմատիկ մշակութային ծրագրերը: Քաղաքապետարանի հրավերով Կոմիտասի անվան մշակույթի պալատի բեմում Երևանի խամաճիկների պետական թատրոնի դերասաններն էին` «Շունն ու կատուն» ներկայացմամբ՝ արդիականացված տարբերակով: Դեպքերը կատարվում էին մեր օրերում, թումանյանական բնագրից փոքր-ինչ շեղում-լրացումներով, բայց սյուժետային գծի զարգացման պահպանմամբ:
«Շունն ու կատուն» ստեղծագործության արդիականացված տարբերակը Էջմիածնում ունեցավ շուրջ 900 հանդիսատես՝ նաև շնորհիվ հասանելի գնի: Ներկայացումն արժանացավ հանդիսատեսի բարձր գնանահատականին:

Տեսանյութ

Նորություններ