ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 13-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Արտաքին կապեր
05.03.2019

Մարտի 1-ից 7-ը Հայաստանում անցկացվում է ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Փառատոնի թեման սերն ու երիտասարդությունն է: Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են ճապոնացի ռեժիսորների ժամանակակից լավագույն գեղարվեստական ֆիլմերը: Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ փառատոնը հյուրընկալվեց նաև Էջմիածնում: Ցուցադրությանը ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Ողջունելով ներկաներին դեսպանը կարևորեց քաղաքապետարանի հետ համագործակցությունը` նշելով, որ նման մշակութային միջոցառումները էլ ավելի կխթանեն հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայմանն ու խորացմանը` բոլոր ոլորտներում:
Փառատոնի շրջանակներում Էջմիածնում ցուցադրվեց «Հարյուրերորդ սերը քեզ հետ» ֆիլմը: Երիտասարդ զույգի գեղեցիկ և անձնուրաց սիրո մասին պատմող ֆիլմը առանձնանում էր ոչ միայն իր բովանդակությամբ և խորությամբ, այլ նաև գեղագիտական ուրույն ձեռագրով: Ֆիլմը հուզեց հանդիսատեսին ու արժանացավ բարձր գնահատանքի:

Տեսանյութ

Նորություններ