Սիրելի՛ կանայք,
Լինելով առաջին կին քաղաքապետը՝ չեմ կարող իմ շնորհավորական խոսքը չսկսկել կնոջ յուրօրինակ և առանցքային դերակատարության ընդգծմամբ: Սիրելինե՛րս, դուք եք ընտանիքի ու հայրենիքի խորհրդանիշը և Ձեր անմնացորդ նվիրվածությունն ու հավատարմությունը ընտանիքին ու աշխատանքին արժանի է խոր երախտագիտության ու հիացմունքի: Անգնահատելի է ձեր դերը նաև մեր անկախ հայրենիքի ամրապնդման ու հզորացման գործում՝ որպես մանկավարժի ու բժիշկի, արվեստագետի ու գիտնականի, պետական պաշտոնյայի ու գործարարի:
Սիրելի´ կանայք, այս պայծառ տոնի՝ կանանց միջազգային օրվա և առաջիկա միամսյակի առթիվ ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ, որ հաջողությունները ձեր մշտական ուղեկիցները լինեն անձնական կյանքում ու աշխատանքային գործունեության մեջ: 
Երջանիկ եղեք, սիրված ու գնահատված:
Հարգանքներով` 
Էջմիածնի քաղաքապետ` Դ. Գասպարյան