ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ԷՋՄԻԱԾԻՆ

Տոներ և հիշատակի օրեր
11.03.2019

Մարտիության Էջմիածնում տոնական տրամադրության պակաս չկար. սեր, ժպիտներ ու ջերմ շնորհավորանքներ, օրվա տրամադրությանը համահունչ՝ գունեղ ու ծաղկառատ:
Կանանց ու աղջիկների համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստել Էջմիածնի քաղաքապետարանը: Տոնն ավելի պայծառ դարձնելու համար քաղաքի հրապարակամերձ տարածքում հատուկ կահավորված բացօթյա սրահում վաղ առավոտից կանանց համար գործում էր խնամքի և գեղեցկության անվճար ծառայություններ, ինչպես նաև ֆոտոսրահ: Միջոցառման կայացմանը աջակցել էին Էջմիածնում գործող «Mk production» միջոցառումների կազմակերպման կենտրոնը և «Beauty» գեղեցկության սրահը:
Էջմիածինցիների համար գեղեցիկ անակնկալ էին պատրաստել նաև Մաչանենց արվեստաց դպրոցի սաները և «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը:
Քաղաքի տոնական տրամադրությունը՝ առաջարկվող տեսանյութում:

Տեսանյութ

Նորություններ