ԿՈՄԻՏԱՍԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` «ՄԵՐ ՏՈՒՆԸ» ՀԿ-ՈՒՄ

Մշակույթ
13.03.2019

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Էջմիածնում գործող «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում կայացավ կոմիտասյան գեղեցիկ միջոցառում, ուր ելույթներով հանդես եկան ինչպես կազմակերպության հարկի տակ ապրող աղջիկները, այնպես էլ Էջմիածնի համայնքապետարանի Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները։ Ներկայացվեց հետաքրքիր դրվագներ Վարդապետի կենսագրությունից, հնչեց կոմիտասյան երաժշտություն:
Միջոցառմանը անակնալ այցելել էր նաև էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյանը, ունկնդրել գեղեցիկ կատարումները: Միջոցառման ավարտին Դիանա Գասպարյանը նաև շնորհավորեց աղջիկներին գարնանային տոների առթիվ և հասարակական կազմակեպության գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի ու սաների ուղեկցությամբ շրջեց ու ծանոթացավ պայմաններին, զրուցեց աղջիկիների հետ:

Տեսանյութ

Նորություններ