ԱՆՁՐԵՎԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Բարեկարգում
15.03.2019

Անձրևների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով մի շարք փողոցներում իրականացվում են անձրևաջրերի հեռացման համակարգերի մաքրում և նորոգում՝ լիարժեք թողունակություն ապահովելու համար: Ելնելով անհրաժեշտությունից, առանձին հատվածներում կառուցվում են նաև անձրևաջրերի հեռացման նոր համակարգեր:
Միաժամանակ շարունակվում է անձրևաջրերի կուտակման առումով խնդրահարույց փողոցների գույքագրման գործընթացը: Անձրևաջրերի հեռացման համակարգերի մաքրման, նորոգման և նոր համակարգերի կառուցման գործընթացը լինելու է շարունակական, որպես հիմնավոր քայլ քաղաքի բարեկարգման ծրագրում:

Տեսանյութ

Նորություններ