ԿՈՅՈՒՂԱԳԾԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Կոմունալ տնտեսություն
19.03.2019

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Էջմիածին համայնքի միջև կնքված համաձայնագով Էջմիածնի Արամ Մանուկյան 1-ին թաղամասում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները: Նախատեսված է կառուցել 4500 մետր երկարությամբ կոյուղագիծ: Էջմիածնի զարգացման ծրագրի հիմքում դնելով քաղաքի համաչափ զարգացման և ծայրամասերի բարեկարգման առաջնահերթությունը, համայնքի առաջարկությամբ կոյուղագծի անցկացման հարցը ներառվել էր մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրների շարքում և հաստատվել Կառավարության կողմից:
Ծրագիրն իրականացվում է համայնքի՝ 20%-ի չափով համաֆինանսավորմամբ, որ կազմում է 17 միլիոն 600 հազար ՀՀ դրամ: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2 ամսում:

Տեսանյութ

Նորություններ