ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑՆ ԷՋՄԻԱԾԻՆ

Արտաքին կապեր
25.03.2019

Ճանաչողական այցով Էջմիածնում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Այցի պաշտոնական հատվածում դեսպան Ժոնաթան Լաքոթը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքապետարում զրուցեցին հայ-ֆրանսիական համագործակցության, Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև տարիների արդյունավետ համագործակցության ամրապնդման և զարգացման, Էջմիածնում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման, տուրիզի զարգացման և մի շարք այլ հարցերի շուրջ:
Դեսպանը դրական գնահատեց Էջմիածնի և համայնքի ֆրանսիական քույր քաղաքների համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեց նոր համագործակցության ծրագրերին աջակցելու հարցում:
Կողմերը քննարկեցին նաև առաջիկայում նախատեսված՝ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության այցը ֆրանսիական Իսի լե Մուլինո:
Էջմիածին կատարած այցի ընացքում կողմերն այցելեցին Էջմիածնի SPFA ֆրանսախոսների ակումբ, ծանոթացան ակումբի կատարած աշխատանքին և շփվեցին ակումբի անդամների հետ: Թիվ 11 մանկապարտեզում հետևեցին բերանի խոռոչի ճիշտ մաքրման հիգիենայի կանոններին նվիրված դասընթաց-պարապմունքին, որն անցկացվում է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Այցի շրջանակներում Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոցում կողմերը ներկա գտնվեցին ֆրանսերենի բաց դասին:

Լուսանկարներ

Նորություններ