ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Արտաքին կապեր
02.04.2019

Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն մի քանի տարի է Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Էջմիածնում ներկայացվում է ճապոնական մշակույթը: Հերթական համագործակցության շրջանակներում Եղ. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում «Ճապոնական գարուն» ծրագրով անցկացվեց «Սումի-է» գեղանկարչության վարպետության դաս:
Իկենոբոյի Սոկատոկու պրոֆեսոր տիկին Յամադա Միդորին գեղարվեստի դպրոցի սաներին ներկայացրեց գեղանկարչության այս տեսակի էությունը և սովորեցրեց տուշի օգնությամբ, բաց և մուգ երանգներով ստանալ բնության պատկեր :
Ճապոնիայում այս արվեստը ծագել է 13-րդ դարի կեսին: Թեև այժմ գեղանկարչության այս տեսակ քիչ կիրառելի է, սակայն ժամանակին մեծ տարածում է ունեցել Ճապոնիայում՝ շնորհիվ քիչ ծախսատար լինելու. գեղեցիկ բնապատկեր ստանալու համար անհրաժեշտ է միայն տուշ և ջուր:
Միջոցառումը խորացրեց վարպետության դասի մասնակիցների հետաքրքրությունը ճապոնական մշակույթի հանդեպ և միևնույն ժամանակ խթան հանդիսացավ Էջմիածնի քաղաքապետարանի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հարաբերությունների բազոլորտ զարգացման:

Տեսանյութ

Նորություններ