Ն. ՕՍԵՊՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Տոներ և հիշատակի օրեր
06.04.2019

2016 թվականի ապրիլի ադրբեջանական լայնածավալ ագրեսիային ի պատասխան հայ մարտիկները, հայրենիքին անմնացորդ նվիրվածություն ցուցաբերելով, դիմագրավեցին հակառակորդի գործողություններին՝ կրկին դրսևորելով հայ ժողովրդի անկոտրուն կամքը։
Ցավոք, ունեցանք նաև զոհեր. ապրիլյան քառօրյա պատերազմը ավելի քան 100 զինվորի կյանք խլեց: Հանուն հայրենիքի պաշտպանության զոհված կամավորական քաջորդիներից էր նաև Էջմիածնեցի Նիկոլայ Օսեպյանը։
Ապրիլի 6-ին՝ Նիկոլայ Օսեպյանի զոհված օրը, Զվարթնոց թաղամասի եղբայրական պանթեոնում, Տեր Եղիշե քահանա Կարսյանի մատուցմամբ հոգեհանգստի կարգ կատարվեց, որից հետո քաջորդու ապրած տանը, քաղաքապետարանի աջակցությամբ, նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ բացվեց։ Հուշաքարի բացման պատիվը վերապահվեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին:
Ն. Օսեպյանի և նրա նման քաջերի շնորհիվ է, որ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում, ունենք կայուն, անսասան պետական սահմաններ:

Տեսանյութ

Նորություններ