Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն ձեր հավերժ ուղեկիցը:
Դժվար է պատկերացնել կյանքն առանց մայրերի կենսատու ներկայության, առանց նրանցից ճառագող կենարար լույսի ու ջերմության: Ձեր հանդեպ ունեցած մեր սերը, հարգանքն ու երախտագիտությունը մենք ամեն օր ենք արտահայտում, սիրելի՛ մայրեր, սակայն գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր զգացմունքների մասին:
Դուք մեր ընտանեկան համերաշխության և ներդաշնակության երաշխավորն եք, ընտանիքի ամրության հենասյունը, իսկ մեզ՝ զավակներիս համար՝ ամենահզոր վահանը:
Երախտագիտության խորին զգացումով մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ առողջություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին:
Հարգանքներով՝
Էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյան