ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ

Բարեկարգում
07.04.2019

Միջավայրի մաքրությունն ու կանանչ գոտիների պահպանությունն ու ավելացումը առաջնային ու կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրերից է: Մաքուր ու կանանչ Հայաստան ունենալուն միտված ծրագրերի շրջանակում Էջմիածին-Արմավիր մայրուղու ճանապարհամերձ հատվածում, որը համապետական շաբաթօրյակի ժամանակ Էջմիածնի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արմավիրի մարզպետարանի աշխատակազմերի համատեղ ջանքերով մաքրվել էր աղբից, համալրվեց ծառերով։
Վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների արդյունքում, կրկին համատեղ ջանքերով, այս տարածքում տնկվեց շուրջ 200 ծառ, այդ թվում՝ հացենի, մրգատու ծառեր և թփեր։
Ծառատնկման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Բնության պահպանությամբ դրվում է մեր սերունդներին առողջ ապագա նվիրելու կարևորագույն հիմնաքարը: Նմանօրինակ ծրագրերով կարևորվում է, ոչ միայն տարածքների մաքրումն ու կանաչապատումը, այլև այդ տարածքների հետագա պահպանությունը:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ