ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
08.04.2019

Էջմիածնեցի կին հեղինակների ստեղծագործությունները մարտի 8-ից մեկ ամիս շարունակ ցուցադրվեցին Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում: «Ստեղծագործում են Էջմիածնեցի կին նկարիչները» ամենամյա ցուցահանդեսը յուրօրինակ հարգանքի և մեծարանքի տուրք է սիրելի կանանց ու մայրերին: Ամփոփելով կանանց միամսյակը, Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը քաղաքապետի անունից շնորհակալագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակիցներին՝ մաղթելով նորանոր ներշչումներ, վառ գույներ և նոր աշխատանքներ:

Լուսանկարներ

Նորություններ