ԾԱՂԿԵԴՐՈՒՄ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տոներ և հիշատակի օրեր
24.04.2020

Ապրիլի 24-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ծաղիկներ խոնարհվեցին Կոմիտաս Վարդապետի հուշարձանին։
Հայոց պատմության ամենաողբերգական դիպվածներից մեկից անցել է արդեն 105 տարի, բայց աշխարհասփյուռ հայ ժողովուրդը վառ է պահում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, հիշում նրանց տառապանքը։
Հայոց եկեղեցին նրանց դասել է սրբերի շարքին, շատ երկրներ ընդունել են ցեղասպանության փաստը։
Այս օրը որքան սգի, նույքան եւ զարթոնքի ու ապրելու խորհուրդ ունի. Ցեղասպանությունից 105 տարի անց էլ հայ ժողովուրդը կանգուն է եւ միասնական՝ պատրաստ հզորացնելու եւ զարգացնելու մեր երկիրը։

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ