ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Մշակույթ
19.04.2019

Կոմիտասի նշանավոր հոբելյանին ընդառաջ Էջմիածում շարունակվում են Վարդապետին նվիրված միջոցառումները: 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում կայացավ «Դե եկ վարդապետ ու մի խենթանար» խորագրով միջոցառում։
Միջոցառման տեսական հատվածում դպրոցի ուսուցչուհի Գայանե Փանոյանի սաները հակիճ ներկայացրին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Իսկ համերգային հատվածում հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ դպրոցի տարբեր դասարանների սաների կատարմամբ։

Լուսանկարներ

Նորություններ