ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ. «ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԱՅ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽԱՉ» ԲՄՀԿ-ՈՒՄ

Մշակույթ
22.04.2019

2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո, ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում զգալիորեն բարձրացել է: Այս օրերին ֆրանկոֆոն մշակույթը կրկին ուշադրության կենտրոնում է, քանի որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի մոտակա օրերին ֆրանկոֆոն երկրներում կազմակերպվում են միջոցառումներ:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին ևս անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրի սկիզբը տրվել է մարտի 11-ին Մոսկվա կինոթատրոնում՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնով:
էջմիածնում գործող «Հայ Միասնության Խաչ» բարեգործական, մշակութային, հասարակական կազմակերպությունը այս տարի ևս անմասն չի մնացել. ապրիլի 19-ին կազմակերպվել էր խեցեգործության, գորգագործության, նկարչության վարպետաց դաս։
Միջոցառման ժամանակ ներկայացվեցին մանրամասներ` Ֆրանկոֆոնիայի, հայ-ֆրանսիական կապերի, ֆրանսահայ հայտնի անձանց մասին: Հյուրերը ծանոթացան կավի պատրաստման արվեստին, սովորեցին նկարչության գաղտնիքները և ծանոթանան գորգագործության նրբություններին։
Միջոցառման կազմակերպիչ Վարդուհի Կարապետյանի խոսքով` առաջին տարին չէ, որ իրենք մասնակցում են ֆրանկոֆոն միջոցառումներին, և իրենց մասնակցությունը միտված է հայ-ֆրանսիական կապերի ամրացմանը, Ֆրանոֆոնիայի գաղափարի տարածմանը, երկու երկրների մշակութային կապերի ցարգացմանը:
Վարպետության դասն անցկացվեց ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի և ֆրանսիական էստդրադայի հանրահայտ երգերի ներքո:

Լուսանկարներ

Նորություններ