ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ` ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ
30.04.2019

1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր, իսկ 1995 թվականից տոնը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Պարի միաջազգային օրը կոչված է միավորելու պարի բոլոր ուղղությունները որպես արվեստի միասնական ձև, որն ունակ է հաղթահարել քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորելով մարդկանց հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։ Շարժվելով այս գաղփարով, Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումները Էջմիածնում մեկնարկեցին տոնի նախօրեին՝ Հայ ազգային պարերի բաց դասով։ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակի պուրակում պարի բաց դաս-պարուսուցումն անցկացրեց Պետրոս Օրդակյանը։
Բուն միոցառումն անցկացվեց ապրիլի 29-ին։ Միջոցառումը համաքաղաքային էր և ընդգրկված էին թե´ մշակույթի պալատում, թե´ քաղաքում գործող պարի խմբերը։ Միջոցառման առաջին հատվածն անցկացվեց Կոմիտասի անվան մշակույթի պալատի բակում, շարունակվեց Մշակույթի պալատի բեմում։
Օրվա խորհրդի համաձայն միջոցառումը համախմբել էր պարի տարբեր ուղղությունների և պարային տարբեր ոճերի սաներին։ Միջոցառմանը մասնակցեց շուրջ 250 սան։

Տեսանյութ

Նորություններ