Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան պանծալի եռատոնի առթիվ, որը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին: Մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղ երկնակամար եւ հաղթանակներ բոլոր բնագավառներում։
1945թ. Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի օրը 47 տարի անց եռակի տոն դարձավ եւ օրացույցում ամրապնդվեց հայ նոր սերնդի քաջագործությունների շնորհիվ՝ հայոց պանծալի Շուշիի ազատագրմամբ եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորմամբ:
Խորին խոնարհում ու հավերժ փա՜ռք հայրենիքի ու ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակներին:
Քաղաքապետ` Դիանա Գասպարյան