ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ

Սպորտ
07.05.2019

Էջմիածնի համայնքապետարանի թիվ 1 մարզադպրոցում կայացավ աղջիկների ըմբշամարտի առաջնություն։ Մայիսյան հաղթանակներին նվիրված ըմբշամարտի առաջնությունը համախմբել էր Էջմիածին, Երևան, Բերդ քաղաքների և Արցախի աղջիկ ըմբիշներին։
Մարզիկները մրցում էին 3 քաշային կարգում՝ մինչև 48 կգ, 52 կգ և 57 և ավելի։ Առաջնությանը մասնակցում էր 22 աղջիկ ըմբիշ։
Էջմիածնի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի սաները աչքի ընկան բարձր պատրաստավածությամբ․ առաջնության 3 քաշային կարգերի հաղթողներն էլ Էջմիածնի սաներն էին։
Մարզիկներին պարգևատրեց և նորանոր մարզական ձեռքբերումներ մաղթեց Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը։

Տեսանյութ

Նորություններ