Մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992թ.-ին Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Արցախի պաշտպանական բանակի ստեղծումը: 
Էջմիածնում եռատոնի առավոտը սկսվեց Անմար կրակ հուշահամալիրում՝ հարգանքի ու խոնարհումի տուրքով։ 
Մայիսի 9-ի հանդիսավոր տոնական միջոցառումը շարունակվեց հանդիսավոր արարողությամբ։ Ներկաները շնորհավորեցին թե´ Մեծ հայրենականում տարած հաղթանակը, թե´ Շուշիի ազատագրումը և թե´ Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։
Հաղթանակի օրվա միջոցառման հանդիսավոր մասն ավարտվեց հանդիսավոր երթով. քայլերթով անցան Էջմիածնում ծառայող զինվորները և ներկաները հրավիրվեցին օգտվելու դաշտային ճաշարանի հյուասիրությունից։ 
Զորահանդեսին հաջորդեց համերգային մասը. Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի եւ պարի խմբերը ապահովեցին տոնական մթնոլորտը` կատարելով հայրենասիրական երգեր եւ ազգային պարեր: 
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Էջմիածնի թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Ռ․ Աթաբեկյանը և Էջմիածնի փոխքաղաքապետերը այցելեցին և շնորհավորեցին նաև հայրենական պատերազմի էջմիածինցի վետերաններին՝ 95-ամյա Խաչատուրով Սուրենին և 103-ամյա Ճուղուրյան Գուրգենին։