Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը 1993 թվականին սահմանել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան: Սկզբնական նպատակը եղել է ընտանեկան մի շարք խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը հրավիրելը: Վերջին տասնամյակների ընթացքում ընտանիքի կառուցվածքը կտրուկ փոխվել է համաշխարհային ժողովրդագրական միտումների, զարգացումների պատճառով:
1980-ականներից սկսած Տնտեսական եւ սոցիալական խորհուրդի եւ Սոցիալական զարգացման հանձնաժողովի առաջարկություններով ՄԱԿ-ը սկսեց մշակել բանաձև, որը գլխավոր ասամբլեան ընդունեց 1993 թվականի սեպտեմբերի 20-ին: Սկսած 1995-ից տոնը կանոնավոր կերպով նշվում է ամեն տարի նույն օրը, նպատակ ունենանով բարձրացնել ընտանիքների վրա ազդող տնտեսական, սոցիալական եւ ժողովրդագրական խնդիրների հարցերը:
Ընտանիքի օրվա սիմվոլը կանաչ շրջան է, մեջտեղում կարմիր պատկեր` սրտի և տան համաձուլում: Այն խորհրդանշում է, որ ընտանիքը հասարակության կենտրոնն է (առանցք) և ապահովում է կայունություն ու աջակցություն բոլոր մարդկանց համար:
2011 թվականի փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով և մայիսի 15-ը արդեն պաշտոնապես նաև Հայաստանում սկսվեց նշվել որպես Ընտանիքի օր:
Տոնը էջմիածնում նշանավորվեց «Մեր տունը» կազմակերպության «Ամուր պահենք հայ ընտանիքը» խորագիրը կրող միջոցառմամբ: Քաղաքապետարանի դահլիճում անցկացված միջոցառմանը ներկա էին Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի հարցերի վարչության պետ Գեղանուշ Գյուլնաշյանը, գրող Էմմա Տանանյանը, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Բոլորն իրենց խոսքում ընդգծեցին ընտանիքի կարևորության մասին` հասարակության ձևավորման գործում, քրիստոնական արժեքների` ընտանիքի կայացման գործում ունեցած ազդեցության մասին:
Հյուրերը «Մեր տան» աղջիկներին ուղղված խոսքում նշեցին , որ ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխարելինել ընտանիքը, տալ այն ջերմությունը, որ մարդ ստանում է ընտանիքից, բայց իրենք պատրաստակամ են ամեն հարցում աջակից լինել աղջիկներին, օգնել հաղթահահարել կյանքի ընթացքում հանդիպած դժվարությունները, հետագայում ստեղծել սեփական կայուն անկյունն ու ընտանիքը:
Խոսքով հանդես եկան նաև «Մեր տունը» կազմակերպության սաները` շնորհակալություն հայտնելով իրենց աջակից բարեկամներին: Ներկաներին երաժտական կատարմամբ ողջունեց Մշակույթի վաստակավոր գործիչ, կազմակերպության վաղեմի բարեկամ Մարտին Ահարոնյանը: