«ԶԱՆԳԱԿ» ԵՐԳԻ ՍՏՈՒԴԻԱՆ ՏՈՆԵՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 24-ԱՄՅԱԿԸ

Մշակույթ
20.05.2019

«Զանգակ» երգի ստուդիան արդեն 24 տարեկան է: Կենդանի կատարումներ, գեղեցիկ շոու ծրագիր․ ահա այսպես զանգակցիները նշեցին ստուդիայի 24-ամյակը՝ օրը տոն դարձնելով նաև հյուրերի համար։ Ելույթներով հանդես եկան խմբի թե´ մեծ, թե´ փոքր սաները՝ հնչեցնելով ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հիթեր:
Համերգային ծրագիրը պարային համարներով զարդարեցին քաղաքում գործող պարի խմբերը։ Փոքրիկ զանգակցիներին շնորհավորելու էին եկել նաև ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Կազմակերպիչները գեղեցիկ շոու ծրագրով հանդիսատեսին անմոռանալի օր պարգևեցին: Այս 24 տարիների ընթացքում երգի ստուդիան գեղարվեստական ղեկավար Ծովինար Հարությունյանի գլխավորությամբ մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել՝ ելույթների գեղեցիկ և ինքնատիպ մատուցմամբ հանդես գալով տարբեր հեղինակավոր բեմերում: Խումբը մշտապես մասնակցում և աջակցում է Էջմիածնում անցկացվող յուրաքանչյուր մշակութային միջոցառման, պատվով ներկայանում նաև միջազգային մրցույթներում։

Տեսանյութ

Նորություններ