ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԵՎ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

Սոցիալական
09.04.2020

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է նաեւ սոցիալական մի շարք նախաձեռնություններ՝ ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին հատկացնելով առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ: Արդեն իսկ աջակցություն է ցուցաբերվել 120 ընտանիքի:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակում կանգնելու ենք դժվարին կացության մեջ հայտնված բոլոր ընտանիքների կողքին:
Ծարագիրը կրում է շարունակական բնույթ՝ ելնելով նոր կարիքներից: Կուսումնասիրվի աջակցության համար քաղաքապետարան դիմած դիմումատուների ընտանիքների կարգավիճակը եւ համապատասխան ընտանիքներին կտրամադրվեն անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ:
Համավարակի այս օրերին քաղաքապետարանը սոցիալական մի շարք նախաձեռնություններ է իրականացրել նաեւ բարերարների եւ տարբեր կազմակերպությունների հետ համատեղ: Այդ համագործակցությունների շնորհիվ արդեն իսկ սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի:

Լուսանկարներ

Նորություններ