Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Մայիսի 28-ը հայի՝ ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է, մեր պատմության ամենապայծառ էջերից մեկը: Անահավատալի է, թե ինչպես դարավոր ընդմիջումից հետո եւ Մեծ եղեռնից ընդամենը 3 տարի անց՝ 1918թ. մայիսի 28-ին,մեր ժողովրդը կարողացավ հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ վերականգնել անկախ պետականությունը։ Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, ինքնիշխան պետություն, հզոր պետականություն կերտելու և որ կարևորն է` պահպանելու հրամայականի մասին, սերնդեսերունդ փոխանցվեց և իր նոր ու փայլուն դրսևորումն ունեցավ 1980-ական թվականների վերջին:
Մենք մշտապես պետք է ուսումնասիրենք մեր անցած պատմությունը, դասեր քաղենք նրա ամեն էջից ՝ առանձնահատուկ խորությամբ գիտակցելով հայոց պետականության կարևորությունն ու նշանակությունը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ ամուր հավատ, միասնականություն եւ դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն:
Հարգանքով՝
Էջմիածին համայնքի ղեկավար` Դիանա Գասպարյան