ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Կրթություն
30.05.2019

Էջմիածին քաղաքում գործող մանկապարտեզներում տոնական բարձր տրամադրություն էր: Մանկապարտեզի ավագ սաները պատրաստվում են կյանքի նոր փուլի. ժամանակն է, որ խաղալիքներին փոխարինեն թուղթն ու գրիչը: Երեխաները պատրաստ են մուտք գործել նոր կրթական աշխարհ` դպրոց, որտեղ ավելի կամրապնդեն ու կավելացնեն ստացած գիտելիքիների պաշարը:
Էջմիածնի թվով 8 մանկապարտեզներն այս տարի դպրոց կճանապարհեն 338 փոքրիկի: Մանկապարտեզների ավարտական հանդեսները նաեւ հաշետվություն են ծնողների առջև. երեխաները ներկայացնում են տարիների ընթացքում իրենց սովորածը: Այստեղ ստացած գիտելիքներն ու կարողությունները ավարտականները ներկայացրին գեղեցիկ երգերի, պարերի, բանաստեղծությունների ու բեմադրությունների միջոցով:
Մանկապարտեզին հրաժեշտ տալով, երեխաները խոստացան լավ սովորել և լավ մարդ դառնալ: Իսկ միջոցառումների վերջում ավանդույթի համաձայն փոքրիկներին քաղաքապետարանի կողմից ավարտական վկայականներ հանձնեցին և դպրոցական պայուսակներ նվիրեցին:

Տեսանյութ

Նորություններ