ՀՈՒՆԻՍԻ 1-Ն ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
04.06.2019

Էջիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Էջմիածինը հագեցած էր եղել մեկը մյուսին հաջորդող միջոցառումներով: Միջոցառումներն անցկացվեցին քաղաքի տարբեր հատվածներում:
Տոնական միջոցառումները մեկնարկեցի կեսօրից` Չարենց եւ Զվարթնոց թաղամասերից:
Չարենց թաղամասում պատրաստվել էր ուրախ համերգային ծրագիր` հեքիաթի հերոսի եւ խաղավարի մասնակցությամբ: Իսկ տոնին ընդառաջ խաղահրապարակ էր տեղադրվել Չարենց 4Ա շենքի բակում:
Տոնական բարձր տրամադրություն էր Զվարթնոց թաղամասում: Բարերար Գոռ Սահակյանը թաղամասի փոքրիկներին խաղահրապարակ-այգի նվիրեց` մինի ֆուտբոլի դաշտով: Ընդամենը 2 ամսում տարածքն անճանաչելիորեն փոխվել էր, վերածվելով յուօրինակ այգու, ուր թաղամասի բնակիչները կարող են լիարժեք ապահովել իրենց ժամանցը: Բացումն ուղեկցվեց համերգային ծրագրով, հեքիաթի հերոսների եւ խաղավարների մասնակցությամբ:
Քաղաքի բարեկարգան գործում ներդրած անձնական ավանդի եւ քաղաքապետարանի հետ սերտ ու արդյունավետ համագործակցության համար քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալագիր հանձնեց բարերարին:
Ժամը 14-ից տոնական միջոցառումները մեկնարկեցին քաղաքի կենտրոնում: Քաղաքպետարանի հարակից այգում տոնական ծրագիրը մեկնարկեց խաղահրապարակի բացմամբ:
Ուրախ ծրագիրը շարունակվեց խաղավարի եւ հեքիաթի հերոսների հետ, որից հետո երեխաները մասնակցեցին սպորտլանդիային:
Կավճանկարչության համար նախատեսված հատվածը երեխաների գունավորեցին խաղաղության խորհրդանիշ պատկերներով: Իսկ տոնական միջոցառումների շարքն ավարտվեց քաղաքում գործող երգի եւ պարի խմբերի մասնակցությամբ ուրախ համերգային ծրագրով, որի ընթացքում հնչեցին նաեւ վիկտորինայի հարցեր, իսկ ճիշտ պատասխանող փոքրիկները քաղաքապետարանի կողմից հեքիաթի գրքեր նվեր ստացան:
Հեքիաթի հերոսներով, փուչիկներով, պաղպաղակներով եւ քաղցր հյուրասիրությամբ տոնական զվարճալի ծրագրիր էր պատրաստվել նաեւ Պետ.տնկարանի փոքրիկների համար:
Քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակներում ողջ օրվա ընթացքում անհատ ձեռնարկատերերը նաեւ անվճար հյուրասիրություն էին կազմակերպել քաղաքի բնակիչների համար` պաղպաղակներ, քաղցր ձողիկներ, փուչիկներ եւ այլ նվերներ:

Տեսանյութ

Նորություններ