Մակար Եկմալյանի անվան թիվ մեկ երաժտական դպրոցի համերգային դահլիճում տեղի ունեցավ ներդպրոցական վիկտորինա, որն ամբողջությամբ ընդգրկում էր Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի հայտնի ու անհայտ դրվագները: Վիկտորինային մասնակցում էին թվով չորս թիմ` «Սողսողիկ», «Հազար ու մի խաղ», «Սոնա յար» եւ «Կաքավիկ»: Թիմերի անունների ընտրությունը պատահական չէր. բոլորն էլ առնչվում էին Վարդապետին:
Խաղ-մրցույթն անցկացվեց 5 փուլով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին առաջադրված էին տարաբնույթ խնդիրներ` պատասխանել կենասգրական ու ստեղծագործական հարցերին, գուշակել նկարի հեղինակին, գուշակել երգերը, կատարել Կոմիտասի երգացանկից նախօրոք ընտրված երգը:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին ինչպես Մակար Եկմալյանի անվան, այնպես էլ Սպիրիդոն Մելիքյանի անվան երաժտական դպրոցի ուսուցչական կազմից:
Միավորների առավելությամբ հաղթեց «Սոնա յար» թիմը: Երեխաները պարգևատրվեցին նաեւ երեք խրախուսական անվանակարգում` «Լավագույն կատարում», «Կերպարային և ինքնատիպ թիմ», «Ակտիվությամբ տարբերվող թիմ»: