Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով ՀՀ տարբեր քաղաքներում կազմակերպվել էին սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրություններ: Էջմիածնում միջոցառում իրականացրեց Էջմիածնի Ինժեներասակրավորային զորամասը: Կոմիտասի անվան հրապարակում էջմիածնեցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն ունեին ծանոթանալու Էջմիածնի Ինժեներասակրավորային զորամասում առկա սպառազինությանը: Ցուցադրության էր հանվել զորամասի նոր ռազմատեխնիկան, զորամասում ծառայող սակրավորներն էլ ցանկացողներին անձամբ էին ներկայացնում նռնակներն ու ականները` բացատրելով դրանց հետ վարվելու կանոններն ու նրբությունները:
Նմանօրինակ միջոցառումները այսուհետ լինելու են շարունակական` նպատակ ունենալով ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ինչպես նաև ազգաբնակչությանը ծանոթացնել զինված ուժերում առկա սպառազինությանը և ռազմական տեխնիկայի նմուշներին: