ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ Հ. ՍԱՀՅԱՆԻ 105-ԱՄՅԱԿԻՆ

Մշակույթ
26.06.2019

Էջմիածնի քաղաքապետարանի եւ «Զարթոնք» համերգային ընկերության համատեղ ջանքերով էջմիածնի մշակույթի պալատում կայացավ «Ինձ բացակա չդնեք» խորագիրը կրող գրական երեկո՝ նվիրված 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներից մեկի` Համո Սահյանի 105-ամյակին: ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Գրետա Մեջլումյանը եւ Սիլվա Յուզբաշյանը սահյանական շնչով լցրեցին դահլիճը` ներկայացնելով բանաստեղծի ինչպես գրչի գոհարները, այնպես էլ հետաքրքիր դրվագներ Սահյանի կյանքից:
Հանդիսատեսի համար օրը բացառիկ հնարարություն էր հաղորդակից լինելու արվեստին, ստանալու էներգիայի նոր չափաբաժին: Խոսելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտության մասին ՀՀ վաստակավոր արտիստները խոսուն համարեցին ունկնդիրների կլանված հայացքը եւ համակ ուշադրությունը:
Գրական-երաժշտական երեկոյի ընթացքում երգի եւ պարի տեսքով ներակայացվեցին Սահյանի «Մայրս» եւ «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունները:

Տեսանյութ

Նորություններ