ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ԵՒ ԴՌՆԵՐԸ

Այլ
28.06.2019

Գիտակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային փրկարար վարչության ինչպես տեխնիկական վերազինման, այնպես էլ շենքային պայմանների բարելավման կարեւորությունը եւ ելնելով Էջմիածնի եւ էջմիածնեցիների առջեւ ունեցած պատասխանատվությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Էջմիածնի փրկարարական ստորաբաժանման շենք-շինության վերանորոգման աշխատանքներին հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերեց նաեւ Էջմիածնի քաղաքապետարանը. քաղաքապետարանի աջակցությամբ վերափոխվել են Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական շենքի դիմային պատուհանները եւ դռները:
Էջմիածնի հրշեջ փրկարարական ջոկատը սպասարկում է 42 համայնք՝ 24-ժամյա սպասարկման աշխատանքային ռեժիմով: Շինությունը, որում տեղակայված է ջոկատը, կառուցվել է 1954 թվականին եւ մինչ այժմ որեւէ հիմնանորոգում շենքում չէր կատարվել: Այս օրերին, սպասարկման տիրույթում գտնվող համայնքների աջակցությամբ այստեղ իրականացվում են գույքային և շենքային պայմանների բարելավման աշխատանքներ:
Ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Վահան Մկրտչյանը վստահ է՝ շենքային պայմանների բարելավումը կնպաստի անձնակազմի աշխատանքի արդյունավետության էլ ավելի բարձրացմանը:

Տեսանյութ

Նորություններ