ՖՐԱՆՍԱԼԵԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` ԹԻՎ 11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Մշակույթ
04.07.2019

Վաղարշապատի թիվ 11 հիմնական դպրոցի մուտքից սկսած ֆրանսիական շունչը ողջունում էր հյուրերին, իսկ պատերից ներս ֆրանսիական մշակույթն էր թեւածում. Պատճառը դպրոցական «Լը բիզաղ» թատերախմբի բեմադրած Տոմա Միոտոնի «Թագավոր երեխաների կղզին» ներկայացումն էր: Ֆրանսալեզու ներկայացում բեմադրելու գաղափարը «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակում դպրոց գործուղղված ֆրանսերենի ուսուցիչ Աննա Ասատրյանին էր:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Ներկայացման ավարտին մարզպետը պատվոգրեր հանձնեց դպրոցի մի խումբ աշակերտների` «Ավան Սեն» երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային թատերական փառատոնին մասնակցելու համար եւ իր խոսքում նկատեց, որ Էջմիածին քաղաքը վերջին շրջանում համագործակցության օղակ է դարձել կողմերի միջեւ: Նշելով դեսպան Լաքոթի ունեցած մեծ ավանդը` մարզպետն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` Էջմիածնում իրականացված ծրագրերի համար:

Տեսանյութ

Նորություններ