Ամառային արձակուրդն Էջմիածնում անցկացնող երեխաների ազատ ժամանցն ու հանգիստը առավել հագեցած դարձնելու նպատակով, Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ Կոմիտասի անվան մշակույթի պալատի ջանքերով, յուրաքանչյուր ուրբաթ քաղաքի տարբեր հատվածներում կկազմակերպվեն բակային ճամբարներ:
Միջոցառումը բաղկացած կլինի 3 հատվածից. առաջին մասում երեխաները երգելու են, պարելու եւ ասմունքելու: Երկրորդ հատվածում ուրախ տրամադրությունն ու հաճելի ժամանցը կապահովեն խաղ-մրցույթները, որին կհաջորդի մանկական դիսկոտեկը:
Մեզ կարող եք միանալ
Զվարթնոց թաղամասի նորաբաց խաղահրապարակում, Չարենցի այգում , Արամ Մանուկյան թաղամասի այգու տարածքում, Պետ.Տնկարանում, Զվարթնոց գյուղում, Տերյանի այգում, Մշակույթի պալատի հարակից այգում եւ
Անմար կրակ հուշահամալիրի տարածքում:
Ճամբարների անցկացման հստակ վայրի եւ ժամի մասին տեղեկտատվության ստանալ կարող եք մեր ֆեյսբուքյան էջից: