ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Սոցիալական
11.07.2019

Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի մոտ այսօր տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց նախապես գրանցված 30 քաղաքացի:
Բնակիչների բարձրացված հարցերին ու խնդիրներին ծանոթանալու եւ համատեղ կարգով լուծումներ տալու նպատակով այսօր ընդունելությանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը:
Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տարբեր ոլորտներից էին, մեծ մասը` քաղաքաշինության և սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ:
Դրանք տեղում քննարկելու և լուծման տարբերակներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մասնագետներ համապատասխան ոլորտներից:
Բնակիչների կողմից բարձրացված այն խնդիրներն ու հարցերը, որոնք պահանջում էին հավելյալ ուսումնասիրություն, մակագրվել են համապատասխան բաժիններին եւ դրանց պատասխանները դիմող բնակիչներին կտրվի յոթօրյա ժամկետում:

Նորություններ