Ամառային բակային ճամբարների մեկնարկը տրված է:
Առաջին կանգառը Զվարթնոց թաղամասի նորաբաց խաղահրապարակն էր: 
Ինչպես նախօրոք տեղեկացվել էր` ճամբարն անցկացվեց երեք փուլով: Առաջին փուլում երեխաները հանպատրաստից երգեցին, պարեցին եւ ասմունքեցին: 
Երկրորդը խաղային` միմյանց հետ մրցելու, սեփական ուժերը չափելու փուլն էր, որից անմասն չկարողացան մնալ նաեւ մեծերը, ովքեր երբեմն միանում էին երեխաներին: 
Մանկական դիսկոտեկով էլ ամփոփվեց ուրախ ու հագեցած երեկոն: 
Բակային ճամբարի հաջորդ կանգառը Չարենց թաղամասն է: