ԷՋՄԻԱԾՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ

Կոմունալ տնտեսություն
13.09.2019

Քաղաքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում Էջմիածնի փողոցներում եւ այգիներում տեղադրվել են նոր աղբամաններ:
Տեղադրվել է թվով 187 աղբաման՝ Վազգեն Առաջին, Վռամ Կոստանյան, Խորենացի փողոցներում, Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարակից Մարիանե այգում եւ քաղաքապետարանի հարակից պուրակում:
Հիշեցնենք, որ բարեկարգման այս ծրագրի առաջին փուլով արդեն տեղադրվել էր թվով 100 աղբաման՝ Մ.Մաշտոց, Արարատյան փողոցներում եւ Կոմիտասի անվան հրապարակում:

Լուսանկարներ

Նորություններ