ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Այլ
24.07.2019

Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի գործընկեր «Արտերայ» ընկերության ներկայացուցչի հետ:
Ընկերությունը ծառայություններ է մատուցում տրանսպորտային ցանցերին եւ երկաթուղային օպերատորներին եւ մշակել է Երևան-Զվարթնոց օդանավակայան կապուղի կառուցելու ծրագիր. տեխնիկատնտեսական ուսումնասիրություններն արդեն իսկ արված են:
Ծրագրի ընդլայնման շրջանակներում հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Զվարթնոց օդանավակայանը Էջմիածնին միացնելու հնարավոր տարբերակները:
Առաջարկը մոտ օրերս կքննարկվի Կառավարության պատասխանատու գերատեսչության հետ:

Նորություններ