ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԸ

Սպորտ
07.08.2019

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց Համահայկական ամառային 7-րդ խաղերը: Ջահը վառելու պատիվը վեռրապահված էր Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանին, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին ու Համահայկական խաղերի գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանին:
Էջմիածնեցի մարզիկները խաղերին մասնակցություն կունենան բազկամարտ, սպորտային պարեր, շախմատ, ֆուտբոլ, վոլեյբոլ և թենիս մարզաձևերում:
Խաղերին ընդհանուր թվով մասնակցում են 35 երկրի 161 քաղաքից ավելի քան 5300 մարզիկ:
Համահայկական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանի Ազատության հրապարակում:
Համայկական առաջին խաղերը տեղի են ունեցել 1999 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը՝ Երևանում: Խաղերին մասնակցել են 23 երկրի 63 քաղաքի 1141 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 529-ը Հայաստանից, 612-ը՝ Սփյուռքից:
Խաղերի աշխարհագրությունը և մարզաձևերի քանակը տարեցտարի ընդլայնվում է:

Լուսանկարներ

Error

Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-19_15-36-21-01/4df3af396c66a711eebb0b9e72cd6d52.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-19_15-36-21-01_vS3Wxiq/6d31f641d0a377f81fd648cb184c2da6.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-19_15-36-21-01_mHWqfPD/e0b6afa193d9bd3646cb12ac343fde01.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-19_15-36-21-02/fec78a84cb3a3a9213635c6db84aa06d.jpg

Նորություններ