ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածների զարգացմանն ուղղված 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Էջմիածնում մեկնարկում են Վազգեն Առաջին, Վռամ Կոստանյան փողոցների եւ Վռամ Կոստանյան 4, 6, 8 շենքերի ճանապարհների ասֆալտաբետոնե ծածկերի հիմնանորոգման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կփոխվեն նաեւ եզրաքարերը:
Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 158 մլն 268.3 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի մասը կազմում է 45 տոկոս, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55 տոկոս, համապատասխանաբար՝ 71 մլն 220.7 հազար դրամ եւ 87 մլն 047.6 հազար դրամ: