ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Կոմունալ տնտեսություն
14.01.2019

Մինչ ուշ գիշեր տեղացող ձյանը զուգահեռ Էջմիածնի քաղաքապետարանը կատարել է փողոցների ձնամաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Էջմիածնի քաղաքապետարանի ԲԿՎ աշխատակիցները բազմաֆունկցիոնալ տեխնիկայի կիրառմամբ ողջ գիշեր իրականացրել են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով զուգահեռաբար կատարվել են աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ:
Վաղ առավոտից ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել են նաև Բարեկարգում տնօրինության աշխատակիցները՝ ձնամաքրման աշխատանքներ ծավալելով գլխավոր փողոցների մայթերում՝ հետիոտների անխոչընդոտ ու անվտանգ անցուդարձն ապահովելու համար:
Ձյան վերսկման պարագայում ձնամաքրման աշխատանքները կընթանան նույն տեմպով և արդյունավետությամբ:

Տեսանյութ

Նորություններ